Նախկին բիթլ Փոլ ՄքՔարթնին իր նոր տեսահոլովակում նկարահանել է հայտնի դերասաններ Նատալի Փորթմանին եւ Ջոնի Դեփին: 

My Valentine երգը ընդգրկված  է երգչի «Համբույրներ հատակում» (Kisses on the Bottom) նոր ձայնասկավառակում:

Նոր տեսահոլովակի ռեժիսորն է դարձել անձամբ պարոն Փոլը: Ինչպես հայտնում է  Fashiontime-ը, տեսահոլովակը մտածկոտ եւ շատ ոճային է ստացվել: 

Նոր տեսահոլովակը ներկայացվել է մասնավոր միջոցառմանը երաժշտի դստեր` երաժիշտ-դիզայներ Սթելա ՄքՔարթնիի ամերիկյան խանութում: 

Հյուրերի ցուցակում, որոնք առաջինն են տեսել Փոլի թարմ ստեղծագործությունը, եղել են միայն համաշխարհային  աստղեր` Միրանդա Քերը եւ Օռլանդո Բլումը, Գվինեթ Փելթրոուն եւ Քրիս Մարթինը, ինչպես նաեւ Ռիզ Ուիզերսփունը, Գվեն Սթեֆանին, Քրիսթեն Սթյուարթը եւ Զոուի Դեշանելը: