Ֆիլիպիններում յուրօրինակ` զոմբիներից փախչելու մրցաշար են կազմակերպել, որին մասնակցել է մոտ 5000 մարդ:

«Outbreak Manila» մրցաշրջանի կազմակերպիչները, երկար հատված անցնելու ժամանակ մարզիկների ձանձրույթը ցրելու համար,  ճանապարհին «տեղակայել են» զոմբիների կերպարով մոտ 200 դերասանի: Վերջիններս թաքնվել են ծառերի եւ թփերի ետեւում` զարմացնելու համար վազորդներին:

Յուրաքանչյուր մասնակցի վրա ամրացված է եղել երեքական ժապավեն, եւ եթե վազորդը կորցնում է բոլոր ժապավենները, հայտարարվում է «մահացած» եւ դուրս է գալիս մրցապայքարից, տեղեկացնում է NEWSru.com-ը:

«Ամեն ինչ այնքան իրական էր, որ մասնակիցները երկար ժամանակ չեն կարող մոռանալ»,-հայտարարել է կազմակերպիչներից մեկը: