Բրիտանական Մեծ Մանչեսթր կոմսության Ուիգան քաղաքում դեռահասները պաշարել են «McDonald`s»-ի ցանցը: Ներխուժելով ներս` երիտասարդներն սկսել են վիրավորական  արտահայտություններ անել  անձնակազմի հասցեին,  նրանք սկսել են գողանալ ուտելիքը, իսկ մյուսներն էլ այդ ամենը նկարահանել են տեսախցիկով:

Ինչպես հաղորդում է «The Daily Mail»-ը,  հարձակման մասին տեսահոլովակը մի քանի օր առաջ հայտնվել է  YouTube-ում,  այն արդեն դիտվել է  գրեթե 100 հազ. անգամ:

Ոստիկանության տվյալներով` սովահար գնորդների «խռովությունը» տեղի  է ունեցել ապրիլի 10-ին, ժամը  22:30-ին: Մոտ հարյուր երիտասարդներ ներխուժել են «McDonald`s» եւ, շփոթեցնելով այցելուներին, սկսել են կատարել Ուիգանի փողոցային հիմնը:

Սկզբում անձնակազմը փորձել է շարունակել սպասարկել մյուս այցելուներին,  սակայն հետո ստիպված են եղել սեղմել տագնապի ազդանշանը եւ ոստիկանություն կանչել: Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են պարզել հրահրողներին եւ պատասխանատվության ենթարկել նրանց: