Ուկրաինացի լրագրողները փորձել են FEMEN շարժման ակտիվիստուհի Ալեքսանդրա Շեւչենկոյից պարզել, թե ով է հովանավորում իրենց ակցիաները եւ գործուղումները ողջ աշխարհում, բայց հստակ պատասխաններ այդպես էլ չեն ստացել:

Ալեքսանդրան նշել է, որ իրենք հիմա իսկապես հաճախ են մեկնում Եվրոպա եւ իրենց օգնում է կանացի խորամանկությունը: Իրենք հրավերներ են ստանում տարբեր կազմակերպություններից: «Օրինակ, Թուրքիա մեզ հրավիրել է ներքնազգեստների Sven առեւտրային ապրանքանիշը, որի սեփականատերը ցանկացավ օգնել մեզ: Նա արդեն մի քանի հազար շապիկներ, վարտիքներ ու մարզաշապիկներ է արտադրել FEMEN-ի լոգոտիպով եւ դրանք տարածել Եվրոպայում եւ Թուրքիայում գտնվող խանութներում:

Մեզ հարցազրույցի են հրավիրում Միլան, Փարիզ: Մենք գնում ենք այնտեղ հարցազրույցի եւ միաժամանակ ակցիաներ ենք իրականացնում»,-ասել է ակտիվիստուհին, հաղորդում է «Ռոսբալտը»: