Միացյալ Թագավորությունում, այսօր` ապրիլի 21-ին, նշում են թագուհի Եղիսաբեթ 2-րդի ծննդյան օրը: Լոնդոնյան Թաուերում եւ Հայդ-պարկում ավանդական համազարկեր են հնչել, նաեւ կայացել է թագավորական հեծյալ գվարդիականների երթը:
Այս տարի թագուհու ծննդյան կապակցությամբ կայացել է զանգվածային «Բրիտանիայի դեմքը» արտ-նախագիծը: Բուկինգհեմյան պալատի վրա պրոեկտել են թագուհու հսկայական դեմքը` կազմված Մեծ Բրիտանիայի բնակիչների հազարավոր բնակիչների նկարներից:
Ինքը` թագուհին ավանդաբար ծննդյան օրն անցկացնում է ընտանիքի հետ, Վինձորի պալատում:











