Ճապոնիայի Յամագուտի նահանգի քիմիական գործարանում երկու պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում առնվազն մեկ մարդ զոհվել է, եւս 17-ը վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է «NHK»-ն, առաջին պայթյունը որոտացել է ապրիլի 21-ին, երեւանյան ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում: Տեղում մահացել է 22-ամյա մի երիտասարդ, եւս 11 մարդ վիրավորվել է: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ մերձակայքի մոտ 270 կառույցների ու բնակելի շենքերի ապակիները կոտրվել են: Բեկորներից եւս վեց մարդ է տուժել:
Երկրորդ պայթյունը գործարանի տարածքում տեղի է ունեցել վեց ժամ անց: Դրա արդյունքում տուժածներ չկան:
Պայթյունների պատճառները ճշտվում են:











