Մոսկվայում աշխարհում առաջին անգամ կազմակերպվել է սեւ խավիարն արագ ուտելու մրցույթը, որին մասնակցել է 12 մարդ։ Պայմանները եղել են հետեւյալը՝ կես կիլոգրամ սեւ խավիարը մասնակիցները պետք է «կլանեին» 3 րոպեում։ Հաղթող է ճանաչվել 49-ամյա մոսկվացի Ալեքսանդր Վալովը՝ իր չափաբաժինը խժռելով 1 րոպե 26 վայրկյանում։ Հաղթանակած մասնակիցը շահել է 10000 ռուբլի, հաղորդում է «В Москве»-ն։

Նշենք, որ մրցույթը կազմակերպել էր Մոսկվայի «Խավիարի ռուսական տուն» կազմակերպությունը։ Հատկանշական է, որ մրցույթին հաջորդած հանդիսության հյուրասիրությանը եւս խավիար է եղել։ Ընդհանուր առմամբ մեկ երեկոյի ընթացքում երեկույթի մասնակիցները 2 մլն ռուբլի արժողությամբ սեւ խավիար են կերել։