«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիմակիցների հետ քննարկել ենք «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը։ Այդ մասին Facebook սոցիալական ցանցում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որը ձևավորվել է քաղաքացիների առաջարկների հիման վրա՝ փորձառու մասնագետների մասնակցությամբ։

Ծրագիրը ներառում է երկրի զարգացման հիմնական ուղղությունները՝ անվտանգությունից և պաշտպանության համակարգից մինչև տնտեսության զարգացում և սոցիալական ոլորտի բարելավում»,- գրել է Ծառուկյանը։