Նիկոլ Փաշինյանն արգելափակել է Պուտինի այցը Հայաստան և Զելենսկուն կդիմավորի գրկաբաց, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահը կարող է այցելել Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։
Մաթևոսյանը հիշեցրել է, որ 2022 թվականին Հայաստանը որոշեց վավերացնել Հռոմի ստատուտը, այնուհետև ՄՔԴ-ն Պուտինին ձերբակալելու հրամանագիր տվեց, իսկ ավելի ուշ Հայաստանի իշխող կուսակցության պատգամավորներից մեկը հայտարարեց, որ եթե նա ժամանի Երևան, ապա կձերբակալվի։
Փորձագետը պարզաբանել է, որ Ռուսաստանի նախագահը չի այցելում այն երկրներ, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը, եթե երաշխիքներ չի ստանում։
Մաթևոսյանը հիշեցրել է, որ հենց ուկրաինական ֆոսֆորի միջոցով են սպանվել հայ զինվորները Արցախում, իսկ Ուկրաինայի ղեկավարի ընդունումը, ըստ նրա, նշանակում է այդ պետության կատարած հանցագործությունների արդարացում։
Քաղաքագետը չի բացառել, որ հնարավոր է պարզվի՝ մինչ այդ Զելենսկին Ալիևի հետ պայմանագիր է ստորագրել զենքի արտադրության մասին, որը հետո կիրառվելու է Հայաստանի դեմ։
Հայաստանի հակառուսական քայլերի նկատմամբ Ռուսաստանի ավելի սուր արձագանքը, քան եթե դա անում է Ադրբեջանը, ըստ Մաթևոսյանի, կարելի է բացատրել ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ։
«Ձևականորեն, թղթի վրա, մենք չենք հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմական դաշնակցությունից»,- նշել է նա։











