Հույս ունեմ, որ 2028 թվականին հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կանցկացվի այդ երկրում։ Այս մասին մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահը առաջին անգամ մասնակցում է Հայաստանում անցկացվող միջոցառման, թեկուզ և հեռավար ձևաչափով։
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները հյուրընկալելու համար։
Նա նաև նշել է, որ իր առաջին հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի է ունեցել Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում։
Նրա խոսքով՝ այսօր Թուրքիայի փոխնախագահը մասնակցում է Երևանում անցկացվող գագաթնաժողովին։ Փաշինյանը հավելել է, որ սա Թուրքիայից առաջին փոխնախագահն է, ով այցելել է Հայաստան։











