Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն արդեն իսկ իրական օգուտներ են ստացել խաղաղությունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

«Գագաթնաժողովում իմ մասնակցությունն ակնառու կերպով ցույց է տալիս, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն իրականություն է»,— նշել է Ալիևը։

Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հավատարիմ են մնում խաղաղության օրակարգին՝ չնայած գործընթացին խոչընդոտելու փորձերին։

Նա շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ և նշել, որ Հայաստանի առաջնորդի հայտարարությունները հաստատում են խաղաղության հանդեպ հավատարմությունը։