Պակիստանում, ապրիլի 20-ին, Boeing 737 օդանավի աղետի պատճառը երկրնքում անհայտ կրակե գնդերն են եղել: Այդ փաստը հաստատել է նաեւ երկրի պաշտպանության նախարարությունը, որը հայտնել է, որ օդանավն այրվել է նախքան երկրի մակերեւույթին հասնելը:

Հիշեցնենք, որ Կարաչի-Իսլամաբադ չվերթն իրականացնող Boeing 737 օդանավն ապրիլի 20-ին ընկել է Իսլամաբադից ոչ հեռու:

Ավիաաղետին զոհ է գնացել 138 մարդ, այդ թվում ուղեւորները, օդանավի անձնակազմն ու այն տների բնակիչները, որոնց վրա ընկել է օդանավը: