Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանը տեսնում է որպես Եվրոպայի մաս։ Այս մասին նա հայտարարել է մայիսի 5-ին Երևանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը տեսնում է Հայաստանը որպես Եվրոպայի մաս, Ֆրանսիայի առաջնորդը պատասխանել է՝ «այո»։ Նա հիշեցրել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի մասին, որը սկիզբ էր առել Պրահայում տեղի ունեցած հանդիպումից, ինչից հետո նա անցել «Մեծ Եվրոպայի» նկարագրությանը, որը գոյություն ունի պատմական, աշխարհագրական ու քաղաքակրթական, և ոչ միայն կառուցվածքային հարթություններում։ Մակրոնը հայտնել է, որ առավոտյան այցելել է հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան, որտեղ ևս մեկ անգամ համոզվել է Հայաստանի պատմության և մշակույթի եվրոպական էության մեջ։ Նրա խոսքով՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը ցույց է տալիս «Մեծ Եվրոպայի» սահմանները՝ Իսլանդիայից մինչև Հայաստան ու Ադրբեջան։ Մակրոնը պատմական էքսկուրս է կատարել՝ մատնանշելով կայսրությունների ոտնձգությունների հետևանքները և փաստելով, որ Արևմտյան Եվրոպան արդեն «իմունիտետ» ունի դրա հանդեպ։ Նա հավելել է, որ ԵՄ-ն անցյալ դարի 90-ականներից հնարավորություն է տվել Կենտրոնական Եվրոպայի երկրներին նույնպես միանալ իրեն։ ԵՄ-ին անդամակցելը կախված է յուրաքանչյուր երկրից, և դա բարդ գործընթաց է, ուստի, Մակրոնի կարծիքով, պետք չէ սպասել, այլ պետք է գործել հենց հիմա։ Նախագահը Հայաստանի ապագան տեսնում է եվրոպական ընտանիքում, քանի որ հենց դա է երաշխավորում հավասարակշռությունն ու անվտանգությունը։ Ըստ Մակրոնի՝ Եվրոպայում հարգում են միմյանց և չեն փորձում գերիշխել, «վասալի հոգեբանությունն» անցյալում է. Եվրոպան չի կանչում ու չի թելադրում, ուստի հենց այս ուղին է նախըտրելի Հայաստանի համար, քանի որ երկիրն ընտրել է ժողովրդավարության և խաղաղության ճանապարհը։

Վերջում Մակրոնն ու Փաշինյանը ձեռքսեղմում կատարեցին և գրկախառնվեցին։