Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն, որն այսօր՝ մայիսի 5-ին, Հայաստանի ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել երկու նախարարությունների միջեւ համագործակցության մասին, պատասխանել է NEWS.am-ի հարցերին՝ դրա արդյունքում բացվող նոր հնարավորությունների վերաբերյալ։
«Մենք կառուցում ենք խաղաղությանըմիտված իրական գործընկերություն: Խոսքըպաշտպանության մասին է, պաշտպանականկարողությունների և երկակի նշանակությանտեխնոլոգիաների: Ես գիտեմ, որ, օրինակ, Հայաստանը շատառաջադեմ է նոր տեխնոլոգիաներիոլորտում և զբաղվում է նման՝պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակմամբ։Մենք շատ հետաքրքրված ենքհավասար գործընկերությամբ և համագործակցությամբ։Եվ հենց դա է պատճառը, որ մենք ստորագրեցինք համագործակցությանվերաբերյալ այս»,– նշել էԱլիս Ռուֆոն։
Ֆրանսիացի պաշտոնյան ընդգծել է, որ պաշտպանական ոլորտում համագործակցությունը ունի զուտ պաշտպանական բնույթ, ուղղված է խաղաղություն կառուցելուն և Հայաստանի ինքնիշխանության պահպանմանը:











