Իվան Ուրգանտը դարձել է Քսենյա Սոբչակի հերթական զոհը «Դոժդ» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդման ընթացքում:

Հաղորդավարուհին, սովորականի պես, անհարմար հարցեր էր տալիս: Իվանին անհնար էր նայել առանց տխրության: Նա խուսանավում էր, փորձում շրջանցել հարցը` կատակի վերածելով: Երբեմն էլ չգիտեր` ինչ պատասխանի:

Սոբչակը, մի քանի հարց տալով Պուտինի եւ դաշնային ալիքում գրաքննության մասին, նկատել է, թե Ուրգանտը նույնն է ասել, ինչ Թինա Կանդելակին Պոզների հաղորդմանը: