Գերմանական Festo ընկերությունը Հանովերի արդյունաբերական տոնավաճառին ներկյացրել է ռոբոտացված ձեռնոց, որը կարող է կրկնակի ուժեղացնել բռնումը: Ձեռնոցը կառավարող սարքը բարձր ճշգրտությամբ գրանցում է տեղափոխությունն ու մարդու մատների ջանքերը:
Սարքն օգտագործում է արտաքին ուժային կմախք, որին փոքրիկ պնեվմոմղիչներ են ամրացված:
Բացի դաստակի հզորության ավելացումից եւ աշխատողի հոգնածության նվազեցումից` ExoHand-ը կարող եւ այլ խնդիր լուծել:
Նախագծում նախատեսված է մանիպուլյացիայի ռեժիմ: Վերջին տարբերակում ձեռնոցը սենսորի դեր է կատարում, որը յուրաքանչյուր մատի շարժումը փոխանցում է համակարգչին: Օպերատորը կարող է հետեւել ռոբոտի աշխատանքին էկրանից: Ձեռնոցի նման ռեժիմը թույլ է տալիս աշխատել վտանգավոր արտադրություններում:











