«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է նախընտրական քարոզարշավի մեկնարկը։
Քարոզարշավը սկսվում է Ազգային ժողովի այգու ցանկապատի մոտ։ Միջոցառման մասնակիցների թվում շատ երիտասարդներ կան․ նրանք կուսակցության լոգոյով և 3 թվով գլխարկներ ու շապիկեր են կրում (սա նրա համարն է ընտրական քվեաթերթիկում), ձեռքում՝ դրոշակներ։
Լրագրողների հետ զրույցում Նարեկ Կարապետյանը, որը նույնպես 3 համարով սպիտակ շապիկ էր հագել, նշել է, որ 8 տարի առաջ այս օրը հենց այս շենքում Նիկոլ Փաշինյանն ընտրվել է վարչապետ։ Ժողովուրդը լավ կյանքիհույս ուներ։ Փաշինյանը խոստացավ արդար համակարգ, բարեկեցություն և անվտանգություն, խոստացավ բոլոր գյուղացիներին լավ ապրել։ Խոստումները բազմաթիվ էին։ Անցել է 8 տարի՝ ոչինչ չի փոխվել։ Խաղաղություն խոստանալով՝ պատերազմ բերեց, բարեկեցություն խոստանալով՝ մարդիկ ստացան հսկայական պարտքեր ու վարկեր, աղքատության հաղթահարում խոստանալով՝ չարեց դա, իսկ փոխարենը ինքն իրեն ու իր շրջապատին միլիարդավոր պարգևավճարներ բաժանեց և աշխատանքի տեղավորեց իր մտերիմներին։ «Հաղթեց մի փոքր խումբը», - արձանագրել է Կարապետյանը՝ ավելացնելով, որ 600 հազար հայ հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Նա նշել է նախընտրական ծրագրի սոցիալական ուղղվածությունը, որն առաջնահերթ է դարձնում անապահովներին օգնելը։ Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման մասին՝ քաղաքական գործիչը հիշեցրել է, որ անիմաստ է վատացնել հարաբերություններն առևտրային գործընկերոջ հետ, որի երկիր է արտահանվում Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը, և ուր աշխատանքի են մեկնում այն վայրերի բնակիչները, որտեղ աշխատանք չկա։
Քաղաքական գործիչը խոստացել է, որ «Ուժեղ Հայաստանը» իշխանության գալուց հետո կշարունակի զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, նաև մեծ ներուժ է տեսնում ԱՄՆ-ի հետ աշխատանքի համար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման տարիներին Ֆրանսիայի հետ առևտրային հարաբերությունները 20 տոկոսով կրճատվել են, իսկ Ռուսաստան արտահանումը Ֆրանսիայի համեմատ 400 անգամ ավելի շատ է։ Կուսակցությունում նաև առաջարկում են նվազեցնել խաղատների դրույքաչափերը՝ մարդկանց աղետալի սովորությունից և ունեցվածքի կորստից հետ պահելու համար․ խաղատներում 20 մլրդ դոլարը համադրելի է երկրի ՀՆԱ-ի հետ։ Պատասխանելով Վերին Լարսում առաջացած դժվարությունների մասին հարցին՝ Կարապետյանը հիշեցրել է հայկական բեռնատարների առավելությունների մասին՝ որպես ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամ լինելու հետևանք, և նշել է լրացուցիչ տերմինալ կառուցելու հնարավորությունը։ «Այս մարդիկ պատրաստ են Հայաստանը բնակեցնել օտարներով (ադրբեջանցիներով), Ալիևին չեն կարողանա մերժել», - հայտարարլ է Կարապետյանը։
Նա կոչ է արել բոլոր ընդդիմադիրներին իշխանափոխության համար գործել միասին։ Որպեսզի այս շենքը այլևս չհիշեցնի տխրության ու պարտության, այլ՝ հույսի մասին։ Քաղաքական գործիչը նաև տեղեկացրել է, որ ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը քարոզարշավի մեծ մասն անցկացնելու է տնից, քանի որ գտնվում է տնային կալանքի տակ՝ քաղաքական հետապնդման շրջանակում։
Իրավաբան Գոհար Մելոյանը նշել է, որ քարոզարշավի մեկնարկի վայրը խորհրդանշական է՝ հաշվի առնելով, որ Հայաստանի համար բոլոր փորձանքները սկսվել են այստեղից՝ Փաշինյանի վարչապետ ընտրվելով։ Նա հիշեցրել է Փաշինյանի խոստումը՝ բացել խորհրդարանի դարպասները քաղաքացիների համար։ Մի կարճ ժամանակ բացեցին, հետո ամուր փակեցին, - ավելացրել է Մելոյանը։ Նա արձանագրել է բնակչության շրջանում առկա հսկայական խնդիրները՝ ջրի պակասից մինչև ծայրահեղ աղքատության բարձր մակարդակ, և ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ անվտանգությունը։ «Քաղաքական ուժը, որը դարձավ երեք սեպտեմբերյան պատերազմների պատճառ, կրկին սեպտեմբերին պատերազմով է սպառնում», - նշել է Մելոյանը։
Դիմելով հավաքվածներին՝ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել (իշխանությունների կողմից փաստացի չեղարկված) եռակի տոնի առթիվ՝ Շուշիի ազատագրման օըր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ձևավորման օրը և նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի օրը։ Այնուհետև նա թվարկել էց իշխանությունների ձախողումները։
Լրատվամիջոցների հետ շփումից հետո ակցիայի մասնակիցները սկսել են քայլերթ Երևանի կենտրոնով։ Նրանք կանցնեն Մոսկովյան - Մաշտոց - Տերյան - Աբովյան - Սայաթ-Նովա փողոցներով և պողոտաներով։
Օրվա արդյունքները կամփոփվեն մայրաքաղաքի Հաղթանակի զբոսայգում տեղի ունենալիք միջոցառման ընթացքում։ Նշենք, որ վայրի ընտրությունը խորհրդանշական է մայիսի 9-ին՝ ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի օրվան ընդառաջ։











