Դատարանը կպարզի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հալյուցինագեն սնկեր կերե՞լ է, թե՞ ոչ, և ի՞նչ քանակությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 8-ին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը մեղադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հալյուցինագեն սնկեր օգտագործելու մեջ։ Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել էր, որ դատի կտա և Կարապետյանին «կուտացնի» մի ամբողջ տոննա սունկ։

Փաշինյանի խոստացած հայցի վերաբերյալ հարցի առումով Նարեկ Կարապետյանը հետաքրքրվել է․ «Չի՞ կերել, թե՞ ինչ։ Այսինքն՝ չի՞ կերել։ Դատարանը կքննի՝ կերե՞լ է, թե՞ ոչ։ Ցանկալի է, որ դա բաց դատական նիստ լինի։ Կերե՞լ է, թե՞ ոչ։ Մի տո՞ննա է, թե՞ ոչ, և ե՞րբ»։ Նրա խոսքով՝ օգտագործման մասին վկայում են ֆեյսում տարածված տեսանյութերը, դրանք պետք է ուսումնասիրվեն։ «Հուսով եմ՝ սունկ, ոչ թե…», - նկատել է Կարապետյանը։