Մայիսի 9–ին, հաղթանակի օրվա կապակցությամբ քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» զինվորական պանթեոն։

Այս պահին «Եռաբլուրում» են «Հայաստան» դաշինքի անդամները, մասնավորապես, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Աննա Գրիգորյանը։

Հիշեցնեն մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։