Ամուսնալուծության չենք գնում, ալիմենտ ուզելու, երեխեքին կիսելու նպատակ չունենք։ Այս մասին մայիսի 12-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք իրանց պե՞տք չենք։ Բա խի՞ են խառնվել իրար։ Մենք իրանց պե՞տք չենք։ Տենց մենք իրանց պետք չենք։ Որտեղ նստում են, ասում են․ «Ռուսաստանում ավելի շատ մարդ ա ապրում, քան Հայաստանում, Հայաստանը ընդհանրապես երկիր չէր լինի, եթե Ռուսաստանը չլիներ»։ Բա եթե էդքան պետք չենք՝ հիմա ի՞նչ ենք քննարկում», - հարցեր է ուղղել Հայաստանի խորհրդարանի գործող կազմի ղեկավարը։
Նա լրագրողներին խորհուրդ է տվել «փոթորիկ չսարքել մի բաժակ ջրում»։ «Կգնանք, կնստենք, կքննարկենք, կխոսենք։ Մի բան մենք կառաջարկենք, մի բան իրանք կառաջակեն, դա քաղաքականություն է, այլ ոչ թե ամուսնություն և ապահարզան։ Մենք տենց նպատակ չունենք, ալիմենտ ուզելու նպատակ չունենք, երեխեքին կիսելու նպատակ չունենք ու նման խոսակցություններին դեմ ենք»,- նշել է Սիմոնյանը։











