Երևանում ընթանում է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ՝ ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
Չնայած տեղատարափ անձրևին՝ քաղաքական գործչի հետ հանդիպմանը բազմաթիվ մարդիկ են եկել. նրանք սեղմում են նրա ձեռքը, զրուցում նրա հետ։











