Զզվում եմ քեզանից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա երեխես, դու 15 երեխա տարար ու կերար, վառեցիր իմ երեխուն: Այս մասին, այսօր՝ մայիսի 15–ին, ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարեց որդեկորույս մայրը։

«Ես 18 տարի երեխա պահեցի, տվեցի էս բանակին, ուր ա՞ իմ երեխեն, ինչի տարաք 15 երեխու վառեցիք: Իմ երեխեն 12:30 արթուն ա եղել, ինչքանով էիք վստահ, որ վառվել են ու դուրս չեն եկել, որ հաջորդ օրը նման հայտարարություն արեցիք, պատասխան տվեք, թե ուր են այդ 15 երեխաները, ինչի սենց սևավոր դարձրեցիք մեզ: Ես 2 անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծվեր այդ օրը, դուք իմ երեխայի մահվան պատճառը դարձաք, սպանեցիք 15 երեխային ու այսօր եկել եք՝ ասում եք մանկապարտեզ ենք սարքել, թոշակ ենք բարձրացրել»,- ասաց կինը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործը հիմա դատարանում է, այնուհետև հորդորեց գնալ ընդդիմության հավաքներին ու այդ ամենն այնտեղ ասել, քանի-որ կորպուսի հրամանատարի տեղակալը, որին ինքն ազատել է աշխատանքից այդ դեպքից հետո, հիմա ընդդիմադիր ակտիվիստ է:

«Դե լավ, տիկին, հասկացանք, դրանից հետո կորպուսի հրամանատարը ազատվել է, տասնյակ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից: Հիմա դրանք դատվում են, ես հասկանում եմ ծնողների հուզմունքը, բայց ինչի՞ չեք գնում ընդդիմության հավաքներին, կորպուսի հրամանատարի տեղակալը հիմա ընդդիմադիր ակտիվիստ է: Ես դրանց եմ ազատել ու վռնդել բանակից, որ իրանց պարտականությունները չեն կատարել: Թուրքեր-մուրքեր էլ ստեղ չասեք, էդ կալուգացու վճարված նարատիվները ստեղ չասեք ընդհանրապես»,- նշեց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում