Կանադական Մոնրեալ քաղաքում տաքսու վարորդը վրաերթի է ենթարկել հաճախորդին, որի հետ վեճի է բռնվել: Վրաերթի արդյունքում հաճախորդը մարմնական ծանր վնասվածքներ է ստացել: Վրաերթի փաստն արձանագրել են տեսախցիկները, այդ մասին հաղորդում է  SalamNews-ը` հղում անելով «Cihan»-ին: Միջադեպը տեղի է ունեցել Պլատեաու շրջանում:

Տաքսու վարորդը` 47-ամյա Գուերսի Էդմոնդը,  23-ամյա երիտասարդի հետ վեճի է բռնվել, որը մեքենայից իջնելիս կոպտորեն շրխկացրել է դուռը:

Շրջապատողները պաշտպանել են հաճախորդին, ինչն ավելի է սրել իրավիճակը: Հաճախորդներից մեկը բարձրացել է տաքսու վրա, մյուսն սկսել է կոտրել դռները: Զայրացած վարորդը վրաերթի է ենթարկել հաճախորդներից մեկին եւ փախել դեպքի վայրից: Թեեւ տաքսու վարորդին բռնել են, նրան վաղը բաց կթողնեն տուգանք վճարելուց հետո: