Ես պատերազմի մասնակից եմ. 2020 թվականին ինձ մարմին են հանձնել, բայց պարզվել է, որ որդիս՝ Արամ Ելինյանը, չի զոհվել, այլ գերության մեջ է։ Այս մասին մայիսի 26-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել է գերության մեջ գտնվող զինծառայողի հայրը։
Զինվորի հայրը Փաշինյանին ցույց է տվել մի տեսանյութ, որն, իր խոսքով, ապացուցում է այդ փաստը։
Նա նաև հայտնել է, որ 2022 թվականին դիմում է ներկայացրել Քննչական կոմիտե, սակայն այնտեղից մերժում է ստացել։ Փաշինյանը իր օգնականներին հանձնարարել է ստուգել ներկայացված տվյալները։











