«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեմ չէ ապագա խորհրդարանում կոալիցիայի ձևավորմանը։ Դրա մասին նա մայիսի 26-ին հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։

Նա հիշեցրել է, որ կուսակցությունը ժողովրդին է ներկայացրել «Առաջարկ Հայաստանին» մեծ ծրագիրը։

Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու այլ ընդդիմադիր ուժերի ծրագրերը։

«Եթե դրանցում լինեն կետեր, որոնք երկրին էլ ավելի մեծ օգուտ կբերեն, ես կհամաձայնեմ։ Ես մեծամիտ չեմ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ընդդիմության հետ հակասություններ լինել չեն կարող։

Ծառուկյանը պարզաբանել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է ոչ թե հանուն մանդատների, այլ ծրագրի իրականացման նպատակով։