Ինտերնետում հայտնվել է Ամենափրկիչ Քրիստոսի տաճարում «համերգի» տեսանյութը: Այն խոստանում է սկանդալային դառնալ, քանի որ Pussy Riot փանք-խմբի համերգը տաճարում լուրջ արձագանք է ստացել ռուս հասարակության շրջանում:

Ամենափրկիչ Քրիստոսի տաճարում Pussy Riot խմբի ելույթը տեղի է ունեցել փետրվարի 21-ին: Խմբի աղջիկները կատարել են «Աստվածածին, քշիր Պուտինին» երգը, որից հետո արտաքսվել են տաճարից:

Ավելի ուշ խմբի երեք անդամներին կալանավորել են ու մեղադրել խուլիգանության մեջ: Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը փանք-խմբի ակցիան սրբապղծություն է անվանել:

Միաժամանակ, այդ տաճարը վաղուց արդեն վերածվել է բիզնես կենտրոնի: Տաճարում աշխատում են տասնյակ ընկերություններ, որոնց սեփականատերերը բարեկամական կապերի մեջ են հիմնադրամի հետ, որն ամեն տարի միլինոավոր դոտացիաներ է ստանում բյուջեից: