Մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցած շքերթի ժամանակ մեկ րոպե լռությամբ և հրետանային համազարկով հարգեցին բոլոր զոհված մարտիկների հիշատակը: Լռության րոպեն հայտարարեց Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Առաջին Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված շքերթի պատճառով ընդհատել էր իր նախընտրական արձակուրդը: