1990 թվականից որպես բուժքույր աշխատել եմ ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Երեկ հանդիպել եմ առողջապահության նախարարի հետ, հայտնել եմ խնդրիս մասին, բայց նա անբավարար պատասխան է տվել, որը վայել չէ նախարարին: Այս մասին զրույցում հայտարարել է մի կին, որը փորձել է, բայց չի կարողացել իր խնդրի մասին հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը:

«Ես եղել եմ ակտիվ հեղափոխական, ընտրել եմ թավշյա հեղափոխությունը, բայց 2021 թվականին բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը կադրային ջարդ իրականացրեց:

Թավշյա հեղափոխությունից հետո պետք է հաստատվեր օրենքի գերակայություն, բայց այսօր հակառակ պատկերն է։ Ընտրություններին մեկ շաբաթ է մնացել, և ես չգիտեմ՝ ում տամ ձայնս։ Արդեն 5 տարի է՝ խրված եմ դատական գործընթացների մեջ, երկու անգամ շահել եմ դատը, և հիմա ընթանում է երրորդ դատական պրոցեսը»,- նշել է կինը:

Նա բողոքել է սոցիալական խնդիրներից։

«Փաշինյանն ասում է՝ «Հայաստանի հպարտ քաղաքացիներ»։ Ես ամենևին հպարտ չեմ: Ավելի քան 30 տարի եղել եմ նվիրված աշխատող, իսկ այսօր բեռ եմ դարձել պետության համար:

Վարչապետը մեզ հետ հանդիպում է միայն ձայների համար: 5 տարի փորձել եմ հանդիպել նախարարին, բայց չի հաջողվել։ Իսկ երեկ նա հեգնանքով հայտարարեց, թե գործատուն ազատ է իր որոշումների մեջ։ Այսինքն՝ այդ նույն գործատուն կարող է առաջնորդվել կամայական օրենքներով, որոնց հետ ես համաձայն չեմ։

Ես ուզում եմ ապրել ապահով ու արժանապատիվ և աշխատանք ունենալ»,- ընդգծել է կինը:

Դրանից հետո Փաշինյանի երկու համակիր կնոջը կոչ են արել քվեարկել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին, «քանի որ նա 35 տարի ապահով է ապրել»՝ շոշափելով նաև «Ղարաբաղի թեման»։