Հետպատերազմյան տարիներին ամեն անգամ, երբ փորձում էինք գործունեություն ծավալել, առաջարկներ ներկայացնել, Կապանում փաստեր հավաքել, քրեական գործ հարուցելու հիմքեր ներկայացնել, Հայաստանի իշխանությունները հետ էին կանչում հայցերը միջազգային դատարաններից, խոչընդոտում էին մեր գործունեությանը, խլում մեր մեքենաները, կրճատում ֆինանսավորումը։ Այս մասին մայիսի 31-ին Կապանում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

«Այն ժամանակ հասկացա, որ այսպես հարցերը լուծելն անհնար է, քանի որ խնդիրը քաղաքական իշխանության մեջ է, այն բանում, որ պետք է դրանք լուծելու հնարավորություն ունենալ։ Դրա համար անհրաժեշտ էին ժողովրդի վստահությունն ու մանդատը։ Դրանից հետո նախաձեռնեցինք «Միասնության թևեր» շարժումը»։

Կապան քաղաքի քաղաքապետ Գևորգ Փարսյանն առաջիններից մեկն էր, ում հետ քննարկել եմ այդ հարցը։ Կապանը միակ համայնքն էր, որը մեզ լիարժեք աջակցություն էր ցուցաբերում, երբ օմբուդսմեն էի, ուստի ամենազգալի արդյունքներին հասել ենք հենց Կապանում։ Երբ սկսեցինք քննարկել քաղաքական համագործակցության հարցը, Փարսյանն ինձ երկու պայման առաջադրեց՝ ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման անթույլատրելիություն»,- ընդգծել է Թաթոյանը։

Նա պարզաբանել է, որ համաձայնել է, քանի որ կիսում է այդ գաղափարները։