Երևանի Արարատյան զանգվածում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ, մինչեւ Նիկոլ Փաշինյանի ժամանելը ոստիկանները եւ ՔՊ–ակաները շրջապատել էին որդուն ու թոռանը կորցրած տարեց կնոջը՝ թույլ չտալու համար, որ մոտենա վարչապետին։ Նա հանրությանը հայտնի Արսեն Ղուկասյանի մայրն է՝ Մարիամ Վարդանյանը, ով իր հետ բերել էր սև քարից պատրաստված սրտի տեսքով քանդակ՝ հակադրելու այն ՔՊ–ականների նարնջագույն և ուրախ սրտիկին։
«Եկել է, ռեկլամ է անում, որ թազա ընտրվի։ Ժողովուրդ, ինքը ոչ մեկին չի սիրում, ոչ մեկի մասին չի մտածում, մենակ իր աթոռն է ուզում։ Չի վայելելու ինքը, երկնային դատաստան է լինելու։ Թողեք ինձ, մի բռնի ինձ, ես վատ եմ զգում։
Ես ուզում եմ ասեմ, որ այս շոուն, որ կազմակերպել է, իմ նման սքվորները սիրտ չունեն։ Իմ Արմանը, իմ թագավոր տղեն գնաց իր երեխու հետ միասին զոհվեց, տարավ հասցրեց Ջաբրայիլ իմ երեխեքին։ Ինչի՞ տարար, Ջաբրայիլը Ադրբեջան էր, ինչի տարար իմ երեխեքին կոտորեցիր, ինչի իմ տունը քանդեցիր, այ ոչ ու փուչ այ թուրք, այ թուրքի հպատակ, էս ի՞նչ արեցիր մեր ազգի գլխին։ Ասում էր՝ ապագա կա, գետինը մտնես դու քո ապագայով, ստոր։ Տղաս զոհվել է, թոռս էլ անհետ կորած է։ Ոչ ոք բանի տեղ չի դրել իմ ասածը, անհետ կորածներով հետաքրքրվում ենք, բռնում են տղայիս, տանում են, նստացնում են։ Հլը դատական պրոցեսը գնում է»,–ասաց նա։
Ոստիկաններն առաջարկեցին շտապօգնություն կանչել հուզված կնոջ համար, սակայն նա հրաժարվեց՝ ասելով, որ ինքնուրույն կարող է տուն գնալ։











