«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ հունիսի 1–ին քարոզարշավ է իրականացնում Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում։

Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը, մասնավորապես, անդրադառնալով «Եվրանյուզի» հրապարակած հարցման արդյունքներին, ըստ որոնց Ք–ն 65 տոկոս քվե ունի, հայտարարեց. «Սա պրոպագանդայի մի հատված է, այսինքն մարդկանց քարոզել անհուսություն, իբր իշխանությունն արդեն հաղթել է, մարդիկ դրանից վախենան, չգնան ընտրության, համարեն անիմաստ»։ Նրա խոսքով, «Եվրանյուզով» հրապարակել են հարցման արդյունքներ, որն իրականացվել է հայկական սոցիոլոգիական mi ընկերության  կողմից, «խայտառակ տվյալներ են հրապարակել, որ իշխանությունը 65 տոկոսով հաղթում է»։

Նա նշեց, որ բացարձակապես պետք չէ նայել որևէ հարցման և պետք է անպայման գնալ ընտրատեղամաս։

«Բացարձակապես չհավատալ  մինչև ընտրություններն հրապարակված հարցումներին, ուղղակի գնացեք ընտրական տեղամաս, որպեսզի խորհրդարանում լինեն բազմաթիվ ուժեր, որի արդյունքում կձևավորվի կոմպորմիասային կառավարություն կոմպրոմիսային վարչապետով,  և Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի»,- ասաց Մարուքյանը։