Երբ կհնչեցվեն Երևանի կենտրոնում տեղի ունեցած շքերթին ցուցադրված ռազմական տեխնիկայի տեխնիկական բնութագրերը, այդ ժամանակ էլ կհայտնեմ իմ կարծիքը։ Այս մասին հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը։

Նա, մասնավորապես, նշել է, որ չի հետևել շքերթին։ «Օրինակ՝ հրապարակով անցնում է ՌԷՊ (ռադիոէլեկտրոնային պայքարի) համակարգով մեքենա։ Հենց որ ինձ հայտնեն դրա տեխնիկական բնութագրերը, այն ժամանակ էլ կկարողանամ գնահատական տալ։ Որպես փորձագետ՝ ես չեմ կարող սոսկ մեքենային նայելով որոշել դրա տեխնիկական բնութագրերը»,- ասել է Դավթյանը։

Գլխավոր շտաբի նախկին պետի խոսքով՝ միայն ռազմական տեխնիկայի արտաքին տեսքը բավարար չէ դրա մարտունակությունն ու արդյունավետությունը որոշելու համար։