Շուշին մեր բերդաքաղաքն է։ Այս մասին հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքի բնակիչ Մամիկոն Ցիցյանը հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով գլխավորում է երկրում այժմ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նա հիշեցրել է, որ հայ գրող Սերո Խանզադյանը գրել է «Շուշի» գիրքը։ «Ինքը ի՞նչ է, թուրքերի՞ համար պիտի գրեր իր գիրքը։ Շուշին մերն է, իմ թոռը, իմ ծոռները պիտի տեսնեն Շուշին»,- նշել է նա։

Ավելի ուշ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացին հայտարարել է, որ քաղաքը ծախել են թուրքերին։ «Ես դա էի ուզում ասել Փաշինյանին»,- պարզաբանել է նա։ Ընտրողը հավելել է, որ քաղաքը հնարավոր չէր գրավել, և ադրբեջանցիները չէին կարող այնտեղ մտնել։ «Հայերը դավաճանեցին ու քաղաքը տվեցին ադրբեջանցիներին։ Բայց Շուշին միևնույն է մերն է լինելու»,- ընդգծել է նա։