Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը նախընտրական քարոզարշավի շրջանակում տեսահոլովակ է հրապարակել, որտեղ պաշտոնաթող նախագահը Սևանա լճում վինդսերֆինգով է զբաղվում։

Կարճ տեսահոլովակում ներառված են նաև կադրեր Քոչարյանի նախագահության տարիներից, մասնավորապես՝ տարբեր երկրների ղեկավարների և Հռոմի Պապի հետ նրա հանդիպումներից։