Իմ եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում։ Նա ՀՀ քաղաքացի և փոխգնդապետ Արմեն Վարդանյանն էր, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցը ցավոտ կետ է բոլորի համար։ «Ինչո՞ւ էր նա կռվում Շուշիի մատույցներում, իսկ Սեյրան Օհանյանը, Օսիպյանը և մյուս անձինք այնտեղ չէին։ Ես հարցը հնչեցրեցի և սպասում եմ նրա պատասխանին։ Որտե՞ղ էր նա։ Երբ նրան զանգում էին և օգնություն խնդրում՝ որտե՞ղ էր նա։ Բերանս մի բացեք։ Այսքանը», - ասել է Ավանեսյանը։











