Samsung Electronics ընկերությունը Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ ներկայացրեց երկար սպասված նորույթը` Samsung Galaxy S III նոր ֆլագմանյան սմարթֆոնը: Այն ստացել է 4,8-դյույմանոց դիսփլեյ` 1280 x 720 կետայնությամբ, 4-միջուկով պրոցեսորով եւ Android-ի վերջին տարբերակով: Սարքավորման կորպուսը մնացել է պլաստմասե:

Հիմնական տեսախցիկի թույլատվությունը մնացել է նույնը` 8 ՄՊ, իսկ ճակատային տեսախցիկինը` 1,9 ՄՊ:

Հեռախոսն ունի Apple-ի Siri-ին համարժեք տեխնոլոգիա: Այն կոչվում է S Voice եւ թույլ է տալիս կառավարել է սարքավորումը ձայնային հրամանների միջոցով: Սկզբնապես գործառույթը կարող է ճանաչել 8 լեզու` ներառյալ անգլերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն եւ կորեերեն:  Կան եւ այլ ֆունկցիաներ` Direct Call եւ Smart Alert: Առաջինը ավտոմատ հավաքում է հեռախոսահամարը: Galaxy S III-ի անոնսը հաջորդեց Samsung-ի` բջջային Օլիմպոսի գագաթին հայտնվելուն: Առաջին եռամսյակի տվյալներով, ընկերությունը երկրորդ տեղ է մղել Nokia-ին: