«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հանդիպում են անցկացնում Սևան քաղաքի բնակիչների հետ:
Ջերմ ողջույններից և Ռոբերտ Քոչարյանից ինքնագիր խնդրելուց հետո, դաշինքի անդամներն ու նրա կողմնակիցները քայլեցին քաղաքի փողոցներով: Վարորդները նրանց ողջունում էին ձայնային ազդանշաններով:











