Երևանի Մալաթիա–Սեբաստիա  վարչական շրջանում քվեարկության է եկել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը։

Նա սկզբում չգիտեր՝ որ կողմ գնար և զարմացած հարցրեց. «Բա չենք նայո՞ւմ՝ ուր ենք»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։