Վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանից արտահանումը, օրինակ, Ֆրանսիա, նվազել է 20%-ով, իսկ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը բազմակի աճել է։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ կիրակնօրյա պատարագից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Ըստ քաղաքական գործչի, Հայաստանի գործող կառավարությունը չի դիվերսիֆիկացրել տնտեսական հարաբերություններն այլ երկրների հետ։
«Երբ նրանք եկան իշխանության, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 25%-ը Ռուսաստանի հետ էր, հիմա՝ մոտ 65% -ն է։
Ի՞նչ ենք մենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք նախ դիվերսիֆիկացնել մեր երկրի տնտեսական հարաբերությունները մեր արևմտյան գործընկերների, Մերձավոր Արևելքի հետ, իսկ դրանից հետո արդեն զբաղվել զարգացմամբ։ Անկախությունը գալիս է տնտեսական անկախությունից», - ընդգծել է նա։
Ըստ Կարապետյանի, բացի մարքեթինգային հայտարարություններից, հանրապետության գործող իշխանությունները ոչինչ չեն արել երկրի տնտեսության դիվերսիֆիկացման համար։
«Սա հանգեցրել է նրան, որ մենք տնտեսություն ենք, որը 65%-ով առևտուր է անում միայն մեկ երկրի հետ», - ասել է նա։











