Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում՝  21/60 ընտրատեղամասում ավարտվել է քվեների հաշվարկը։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ավագյանը ներկայացրել է քվեարկության արդյունքները։

Նրա խոսքով՝ ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 152 մարդ, որոնցից քվեարկությանը մասնակցել է 111-ը։

Քվեների հաշվարկի արդյունքում քաղաքական ուժերի միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 51 ձայն,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 24 ձայն,

«Ուժեղ Հայաստան» կուսակցություն՝ 20 ձայն,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 8 ձայն,

«Ազգային ժողովրդավարական բևեռ»՝ 3 ձայն,

Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 2 ձայն,

«Նոր ուժ» ռեֆորմիստների կուսակցություն՝ 2 ձայն,

«Հանուն Հանրապետության» կուսակցություն՝ 1 ձայն։

Հանձնաժողովի նախագահի ներկայացրած տվյալների համաձայն՝ որոշ քաղաքական ուժեր տվյալ ընտրատեղամասում ձայներ չեն ստացել։

Քվեների հաշվարկի ընթացքում արձանագրվել է նաև 3 անվավեր քվեաթերթիկ։