Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե։ Սրանք պարզապես թվեր չեն, այլ համատեղ ուժի, վստահության և ամուր գործընկերության վառ արտացոլանք։ 

IDBank-ի և Իդրամի համատեղ այս նախաձեռնությունն իր գոյության առաջին իսկ օրերից բախվել է մի շարք մարտահրավերների՝ համավարակ, պատերազմ և այլն։  Սակայն դժվարությունները դարձել են նոր հնարավորություններ՝ օգնելու, աջակցելու, կրթելու, բուժելու, ստեղծելու և փոխելու կյանքեր։ 

Իր գոյության վեց տարիների ընթացքում «Մի դրամի ուժի» շնորհիվ կյանքի են կոչվել բազմաթիվ կարևոր ծրագրեր, որոնք ընդգրկված են 8 հիմնական ուղղություններում․

  • Ֆինանսական գրագիտություն,

  • Թվային գրագիտություն,

  • Մարզերի զարգացում,

  • ՓՄՁ-ների զարգացում,

  • Բնապահպանություն,

  • Ներառականություն,

  • Աշխատակիցների իրավունքների պաշտպանություն,

  • Սոցիալական աջակցություն։

Հաջողված համագործակցությունները շատ են, իսկ նպատակը՝ մեկը․ համախմբվել մեկ գաղափարի շուրջ և միասնական ուժերով անհնարինը դարձնել հնարավոր։ 

«Մի դրամի ուժը» շարունակում է իր գործունեությունը՝ դառնալով վստահության, միասնականության և պատասխանատվության կարևոր հարթակ։ Նախաձեռնության պատմության ամեն նոր փուլ սկսվել և սկսվում է նույն համոզմամբ՝ փոքր քայլերը ձևավորում են մեծ փոփոխություններ։ 

Ու քանի դեռ կա այդ հավատը, «Մի դրամի ուժի» պատմությունը շարունակվելու է, որովհետև ամեն ինչ սկսվում է մի դրամից։ 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ