Հունիսի 11-ին Երևանում ընթանում է խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։ Օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկումը։ Համապատասխան զեկույցներով հանդես կգան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և այլ պաշտոնյաներ։