2025 թվականին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է բյուջետային 17 ծրագիր՝ 106 միջոցառումներով։ Այս մասին հունիսի 11-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ այս բոլոր ծրագրերի ու միջոցառումների իրականացման համար Հայաստանի պետական բյուջեից հատկացվել է 900,8 միլիարդ դրամ։
«Իսկ փաստացի ծախսերը կազմել են 874,1 միլիարդ դրամ։ Այսպիսով, կատարողականը կազմել է 97%։ Այս ցուցանիշը 2,5%-ով կամ 21 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից», — նշել է նախարարը։











