Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի անմիջապես հարեւանությամբ ավերվել են տասնյակ տներ, եւս հազարավորները մնացել են առանց էլեկտրաէներգիայի:  Տուժել է 30  մարդ, նրանցից 10 -ը հոսպիտալացվել է, ծանր վիճակում է գտնվում 14-ամյա մի պատանի, հաղորդում է  «Գազետան»:

Տորնադոն անցել է Տոկիոյից  60 կմ հյուսիս-արեւելք գտնվող Ցուկուբա քաղաքի վրայով: Ճապոնական NHK հեռուստաալիքը փոխանցում է, որ ավերվել է 200 տուն,  փրկարարներն առայժմ  հաստատում են միայն 50 տուժած տների մասին տեղեկությունը:

Ըստ TEPCO էներգետիկ ընկերության, հոսանքազրկվել է 24 հազար տուն: