Ճապոնիայում մայիսի 6-ին տորնադոյի զոհ է դարձել մեկ մարդ, 52-ը  վնասվածքներ են ստացել:

Հիմնական հարվածը հասել է Ցուկուբա քաղաքին: 70 կմ/ժ արագությամբ պտուտահողմը պոկել է տների տանիքները, շրջել մեքենաները, արմատախիլ արել ծառերը եւ ծռել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները: Ընդհանուր առմամբ ավերվել եւ վնասվել է շուրջ 500 շենք, առանց էլեկտրականության են մնացել 2,8 հազար մարդ, հայտնում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Աղետից տարբեր աստիճաններով վնասվել  են Իբարաքիի, Տոտիգիի, Սայթամի եւ Գումմայի պրեֆեկտուրաները: