Խոշոր բրազիլական Ամազոնաս նահանգում շուրջ 74 հազար ընտանիքներ տուժել են գետերի հեղեղումներից, որն առաջացել է  մարտին չդադարող տեղատարափ անձրեւների պատճառով:

Չնայած, որ ներկայումս ջրի մակարդակն աստիճանաբար սկսել է իջնել, որոշ բնակավայրեր համարյա  ամբողջովին ջրի տակ են անցել:  Մի քանի բնակավայրեր, որոնց բնակիչները գյուղատնտեսությամբ էին զբաղվում, ամբողջովին կորցրել են աճեցրած բերքը, հայտնում է «vesti.ru»-ն:

Կտրուկ վատացել է իրավիճակն առողջապահական առումով. վատ սանիտարական պայմանների հետեւանքով անընդտհատ աճում է հիվանդացությունների թիվը: