«Միասնության թևերը» ՀՀ Սահմանադրական դատարան է ներկայացրել դիմում՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում Լիպարիտ Դրմեյանը հիշեցրել է, որ Սահմանադրական դատարան դիմելուն նախորդել էին ԿԸՀ-ին ուղղված դիմումը՝ Երևանում և մարզերի մի շարք տեղամասերում վերահաշվարկ պահանջելով, նոր քվեարկություն անցկացնելու պահանջով դիմումը, ինչպես նաև վարչական դատարան ներկայացված հայցը՝ ԿԸՀ որոշումը բողոքարկելու համար։ Դրմեյանի գնահատմամբ՝ ամբողջ քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը թույլ տրված խախտումները կուտակային ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ «Ապացույցները շատ են՝ ռեպրեսիվ մեթոդներ, վարչական ռեսուրս, առաջին հերթին՝ ճնշում ընտրողների վրա»,- թվարկել է Դրմեյանը՝ հավելելով, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հիմնադրամի ֆինանսավորումը լուրջ հարցեր է առաջացնում. «ՔՊ»-ն ներկայացրել է 800 մլն-ի հիմնադրամ, սակայն այնտեղ ներառված չեն մի շարք ծախսեր կամ ծախսերը ներկայացված են ավելի քիչ, քան իրականում։
Քաղաքացիներին ճնշել են, թույլ չեն տվել մասնակցել «Միասնության թևերի» հավաքներին. Դրմեյան
Հասանելի է
русскийԹեմա
Կազմակերպություն











