Երևանի ավագանու այսօրվա՝ հունիսի 23–ի նիստի ժամանակ մեկնարկած ծեծկռտուքը շրունակվել է քաղաքապետարանի միջանքում՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի աչքի առաջ։ Հնչում էին փոխադարձ վիրավորանքներ։ Ավինյանը փորձում էր բաժանել կռվողներին և կոչ էր անում հանգստանալ։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին՝ ասաց, որ իրենց լիդեր Անդրանիկ Թևանյանը պետական դավաճան է և դրա համար կալանավորված է։ Դրանից հետո ծեծկռտուք սկսվեց ավանագու նիստերի դահլիճում։

«Արա՛, լսի, ա՛յ տղա, դավայ ստուց». Ավագանու նիստին իրավիճակը լարվեց և ծեծկռտուք սկսեց

Բորենիների նման հարձակվեցին, խփեցին. «Մայր Հայաստանի» անդամի աչքը վնասվել է դահլիճի ծեծկռտուքից հետո