Հայաստանը շարժվում է ավտորիտարիզմից դեպի բռնապետություն։ Այս մասին հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով դատական այն նիստին, որտեղ քննվելու է շարժման համակարգող Ավետիք Չալաբյանին կալանքի տակ վերցնելու հարցը։
Սողոմոնյանի խոսքով՝ ակնհայտ է, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ համադրում ես փաստերը կամ փորձում ես հանցակազմ գտնել, և պարզվում է, որ դրանք չկան։ «Երկիրը շարժվում է ավտորիտարիզմից դեպի բռնապետություն։ Սա հիշեցնում է ստալինյան ժամանակները։ Այն ժամանակ առանց դատ ու դատաստանի գնդակահարության էին դատապարտում, իսկ հիմա օրենքն են օգտագործում (ընդդիմախոսներին չեզոքացնելու համար)»,- նշել է Սողոմոնյանը։
Նա ընդգծել է, որ իշխանություններն իրենց նպատակների համար օգտագործում են իրավապահ համակարգը։ Թողնելով իրենց բուն գործառույթները՝ նրանք առաջնորդվում են քաղաքական պատվերներով։ Նա հիշեցրել է Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե «դատավորներն ու իրավապահ համակարգի ներկայացուցիչները մաֆիա են»։ Իրականում համակարգում կան դատավորներ, և մեր պարտքն է օգնել այդ «սյուներին չխորտակվել», կանխել կամ դանդաղեցնել այս գործընթացը, նշել է Սողոմոնյանը։











