Հունիսի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արդեն 1071 տոննա ծիրան է արտահանվել։ Այս մասին Կառավարության հունիսի 25-ի նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա փոխանցմամբ՝ արտահանվել է նաև՝

882 տոննա կեռաս,

մոտ 40 տոննա մանր քաղցր խնձոր,

100 տոննա թութ, թուզ, հաղարջ և մոշ,

87 տոննա ելակ և ազնվամորի,

140 տոննա լոլիկ։

Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ գնանկում է արձանագրվել միայն ծաղիկների և լոլիկի շուկաներում։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ելակը վաճառվում է ինչ-որ անսովոր բարձր գնով։